?

Log in

My tweets

Tags:

Javakhk

Ջավախք Մեդիա » Հասարակություն, Ջավախքի լրահոս » Ջավախքի հերթական աջակցությունը հասնում է Արցախ

Ջավախքի հերթական աջակցությունը հասնում է Արցախ

Սեպտեմբեր 17, 2016

Քառօրյա պատերազմից հետո ինչպես Ջավախքում, այնպես էլ Ջավախքից դուրս ապրող ջավախքցիների շրջանում անցկացվեցին Արցախին աջակցության մասսայական դրամահավաքներ, որոնց մասին տեղեկացրել էինք ավելի վաղ (տես հղումներրը ստորեւ):

Աջակցությունը Ջավախքից շարունակվում է հասնել Արցախ: Մասնավորապես, Ջավախքի Ալաստան գյուղը օրերս մասնակցելով Օժանդակ Օգնություն Սահմանապահներին նախաձեռնությանը, ուղարկել է գիշերային տեսանելիության հինգ սարքեր: Ավելի վաղ ալաստանցիները ուղարկել էին դիրքերում ձյուն հավաքող ռոտոր: Գիշերային տեսանելիության սարքերը արդեն Արցախում են, իսկ ռոտորը տեղափոխվել է ՀՀ սահմանային դիրքեր:

Դրամահավաքը կազմակերպել էր Պետրոս Կոջոյանը: Նախաձեռնությանը մասնակցել են Մելիքը, Վահանը, Գևորգը, Կարենը, Պետրոսը, Էդգարը, Արան, Արտակը, Արմանը… բոլորի անունները հնարավոր չի նշել, մասնակցել են 58 ալաստանցիներ:

Շնորհակալություն բոլոր աջակիցներին եւ մասնակիցներին:

Տսացված սարքերի լուսանկարները կարելի է տեսնել այստեղ:

Ահա նախաձեռնության մասնակիցների ուղերձը. «Մենք մեծ սիրով ու հավատքով, նվիրում ենք այս տեխնիկան, մարտական դիրքերում գտնվող մեր քաջարի մարտիկներին, ովքեր անձնուրաց իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր Հայրենիքի պետական սահմանները: Աստված պահապան լինի Հայոց աշխարհի պաշտպան հերոս տղաներին սահմանի ողջ երկայնքով Արցախից մինչև Տավուշ և Երասխ

Մենք Ջավախք աշխարհի սերունդներս` Ալաստան համայնքի երիտասարդներս, որ գտնվում ենք Ռուսաստանի Դաշնությունում, ցանկանում ենք մեր փոքր լուման ներդրած լինել Հայրենիքի պաշտպանության գործում: Մեր նվիրյալ տղաները բավականին աշխատանք կատարեցին այս նախաձեռնության համար, շնորհակալություն Ալաստանցի բոլոր երիտասարդներին և վետերաններին, թվով 58 հոգի մասնակիցներին ովքեր չհապաղեցին իրենց ներդրումն ունենալ այս հայրենանվեր գործում: Շնորհակալութուն նաև իրենց աշխատանքային ընկերներին:

Միշտ պատրաստ ենք մասնակցել մեր Սուրբ Հայրենիքի պաշտպանությանըԲարի ցանկություններով ու մաղթանքներով, Հայրենիքի նվիրյալ Ալաստանցիներ»

Այլ նյութեր այս թեմայով.

Ախալքալաքն արդեն շուրջ 40.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Արցախին
ԼՂՀ վարչապետը ընդունել է ջավախահայերի պատվիրակությանը
Ախալցխայի օգնությունը Արցախին կազմեց 12.100 դոլար
Ջավախքի Ծալկայի շրջանը Արցախին է փոխանցել 6.644 ԱՄՆ դոլար գումար
Ջավախահայերի աջակցությունը զինվորների ընտանիքներին
Ջավախքցիները այցելել են հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի ընտանիքին
Մոսկվաբնակ ջավախքցի յոթ հայեր 100 000-ական ռուբլի կտան յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի

Նյութը Արշակ Զաքարյանի, հատուկ Ջավախք Մեդիայի համար, Արցախ

http://javakhkmedia.com/?p=7782 » Սա կարճացված հղում է:

Javakhk

My tweets

Tags:

Javakhk

Ջավախք Մեդիա » Հասարակություն, Ջավախքի լրահոս » Կառավարող կուսակցությունը Սամցխե-Ջավախքում առաջարկեց երեք թեկնածուներ, որոնցից միայն մեկն է հայ. Հենզել Մկոյանը

Կառավարող կուսակցությունը Սամցխե-Ջավախքում առաջարկեց երեք թեկնածուներ, որոնցից միայն մեկն է հայ. Հենզել Մկոյանը

Օգոստոս 8, 2016

Այսօր իշխող «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Ախալցխայում հանդիսավոր պայմաններում առաջադրեց իր թեկնածուներին:

Նահանգը բաժանված է երեք մասերի, որոնցից յուրաքանչյուրում առաջադրվել է մեկ թեկնածու:

Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում առաջարդվել է գործող պատգամավոր Հենզել Մկոյանը: Նա պատգամավոր է եղել արդեն երեք գումարումների խորհրդարաններում:

Ասպինձայի եւ Բորժոմի շրջաններում առաջարդվել է գործող պատգամավոր Գեդեւան Փոփխաձեն: Իսկ Ախալցխայի եւ Ադիգենի շրջաններում առաջադրվել է Ախալցխայի քաղաքապետ Գիորգի Կոպաձեն:

Ծալկայի շրջանը չի մտնում այս բաժանման մեջ, քանի որ այն պաշտոնապես հանդիսանում է Ներքին Քարթլի նահանգի մասը:

Թեկնածությունները անձամբ ներկայացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը նաեւ նշել է. «2012 թվականին մենք հաղթեցինք Բիձինա Իվանիշվիլու հետ միասին, եւ անպայման կհաղթենք նաեւ այս ընտրություններին»:

Ըստ վերջին սոցհարցումների «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը իսկապես առաջատար է, սակայն նրա տոկոսը մեծ չէ. ձայները բաժանված են մի քանի ուժերի միջեւ, որոնցից երկրորդը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժումն» է:

Ռ. Տեր-Մինասյան, Ախալքալաք, Ջավախք
Հատուկ Ջավախք Մեդիայի համար

http://javakhkmedia.com/?p=7632 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. Ախալցխա, Ախալքալաք, Նինոծմինդա, Ջավախք, Վրաստան, Քաղաքականություն

Javakhk

Ջավախք Մեդիա » Հասարակություն, Ջավախքի լրահոս » Վրացական նախընտրական քարոզչությունը հայերեն է տպագրվել խայտառակ սխալներով

Վրացական նախընտրական քարոզչությունը հայերեն է տպագրվել խայտառակ սխալներով

Օգոստոս 10, 2016

Կամ սա մարտնչող անգրագիտության վառ դերսևորում է, կամ էլ բացահայտ արհամարական, վիրավորական ու անլուրջ վերաբերմունք՝ ջավախքցիների և Վրաստանի տարբեր շրջաններում ապրող հայ քաղաքացիների հանդեպ: Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդական Վրաստան» քաղաքական դաշինքը հայ ընտրողների համար հայերեն է թարգմանել և տպագրել իր նախընտրական ծրագիր: Սրանից կարելի է հետևություն անել, որ «Վրացական երազանք-Ժողովրդական Վրաստան» նախընտրական դաշինքի շտաբում չկա գեթ մեկ հայ, ով տիրապետում է տարրական հայերենին:

P.S. Վրաստանի իշխող քաղաքական դաշինքը ինչ վերաբերմունք որ ցուցաբերել է խորհրդարանական քարոզարշավի տպագիր նյութերը թարգմանելիս, նույն այդ վերաբերմունքն էլ տարիներ շարունակ ցուցաբերել է տվյալ լեզուն կրող քաղաքացիների հանդեպ:

Արմեն Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

http://javakhkmedia.com/?p=7636 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. Վրաստան, Քաղաքականություն

Javakhk

My tweets

Tags:

Javakhk

Ջավախք Մեդիա » Հասարակություն, Ջավախքի լրահոս » Խաչքարի և մարզադաշտի բացում Մաջադիա գյուղում

Խաչքարի և մարզադաշտի բացում Մաջադիա գյուղում

Հուլիս 25, 2016

Սույն թվականի հուլիսի 23-ին Ախալքալաքի Մաջադիա գյուղում, բարերարությամբ մոսկվայաբնակ Արարատ Պարոնյանի, բացվեց մարզադաշտ, որի կողքին տեղադրվել էր խաչքար և ցայտաղբյուր՝ ի հիշատակ բարերարի հոր Գրիշա Պարոնյանի, ով եղել է Մաջադիայի դպրոցի վաստակաշատ ֆիզկուլտուրայի ուսուցիչ և Աբուլ ֆուտբոլային թիմի խաղացող:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները, հյուրեր Վրաստանի տարբեր հատվածներից, այնպես էլ Ռուսաստանից ու Հայաստանից: Միջոցառմանը իրենց ներկայությամբ պատվել էին Արարատ ֆուտբոլային ակումբի լեգենդները՝ Սամվել Ղասաբօղլյանի գլխավորությամբ: Նախ, ձեռամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու մասնակցությամբ Արագովայի և հարակից գյուղերի հեգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն, ապա հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Գրիշա Պարոնյանի հիշատակին, որից հետո իր խոսքով հանդես եկավ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Հոգեշնորհ Հայր Բաբգէնը շնորհավորեց ներկաներին և իր շնորհակալությունը հայտնեց բարերարին հայրենանվեր գործի համար: Այնուհետև ելույթ ունեցավ Արարատ Պարոնյանը: Նա նշեց, որ իր նպատակը մեկն է եղել: Գյուղում զարկ տալ մասսայական սպորտին: Առաջին քայլն արված է: Հաջորդ քայլը կլինի գյուղում մարզասրահ կառուցելը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկեց ֆուտբոլային մրցաշարը: Օրն ավարտվեց տոնական համերգով և հյուրասիրությամբ:

Մնացած լուսանկարները կարելի է տեսնել այստեղ:

Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

http://javakhkmedia.com/?p=7590 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. Ախալքալաք, Ջավախք

Javakhk

My tweets

  • Thu, 10:49: Спасибо. Посмотрел Ваш материал. Единственное, с чем несогласен с Вами то, что Вы преподаете Саносяна и его работы https://t.co/lxP1wvoYKD

Tags:

Javakhk

Ջավախք Մեդիա » Հասարակություն, Ջավախքի լրահոս » Պարտադիր զինծառայությունը դեռ ՉԵՆ վերացնի, բայց ԱՐԴԵՆ կօգտագործեն դա որպես խաղաքարտ

Պարտադիր զինծառայությունը դեռ ՉԵՆ վերացնի, բայց ԱՐԴԵՆ կօգտագործեն դա որպես խաղաքարտ

Հունիս 28, 2016

Հակասական լուրեր են ստացվում Վրաստանում պարտադիր զինծառայության վերացման մասին: Ըստ ամենայնի Վրաստանում այն դեռ չի վերացվի, իսկ պաշտպանության նախարար տիկ. Թինա Խիդաշելու հրամանը (կամ հայտարարությունը) այս թեմայով գնահատվում է որպես նախընտրական պոպուլիզմ: Ահա փաստերի հաջորդականությունը.

Երեկ, հունիսի 28-ին Թ. Խիդաշելին արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ընթացքում հրաման է ստորագրել եւ հայտարարել է, որ Վրաստանում պարտադիր զինծառայությունը կվերացվի սկսած առաջիկա զինակոչից: Նա նշել է. «Վրաստանի զինված ուժերին պետք չեն այն նորակոչիկները, որոնց զոռով են բանակ բերել…»

Սակայն նույն օրն իսկ Վրաստանի վարչապետ Գ. Կվիրիկաշվիլին հայտարարելէ, որ. «Պարտադիր զինծառայության վերացման մասին որոշումը պետք է քննարկվի եւ հաստատվի Կառավարության ձեւաչափով: Հարցը պետք է քննարկվի նաեւ Անվտանգության խորհրդում:»

Անմիջապես արձագանքել է նաեւ Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլին. «Ես համաձայն եմ պրն. վարչապետի կարծիքին. Նման որոշումները, անկախ այն բանի, թէ որքանով են դրանք ճիշտ, անկախ այն բանից, որքանով եմ ես դրանց հետ համաձայն, չեն ընդունվում միայն մեկ պաշտոնատար անձի որոշմամբ, դրանք պետք է կոլեգիալ քննարկել ինչպես Կառավարության նիստին, այնպես էլ Անվտանգության խորհրդում: Ես գնահատական չեմ տալիս բուն որոշմանը, ես խոսում եմ ձեւաչափի մասին»: Նախագահը նաեւ ասել է, որ ինքը տեղյակ չի եղել պաշտպանության նախագահի ընդունած որոշման մասին:

Վրաստանում շուտով ընտրություններ են, եւ այս հարցի քննարկումւը կապվում է նախընտրական քարոզչության հետ: Այժմյան պաշտպանության նախարար Թ.Խիդաշելու դիրքը եւ քաղաքական շանսերն այնպիսին են, որ նա, ըստ բոլոր վերլուծաբանների կարծիքի, այլեւս երբեք չի զբաղեցնի այդ պաշտոնը: Ուստի իր պաշտոնավարման վերջին շրջանում նման պոպուլիստական հրաման արձակելով Թ.Խիդաշելին քաղաքական կապիտալ է հավաքում ոչ իր համար: Նրա ամուսինը Վրաստանի Պառլամետի խոսնակ Դավիդ Ուսուպիշվիլին է, որը քաղաքական ապագայի ավելի շատ շանսեր ունի: Ընդ որում երկուսն էլ Բ. Իվանիշվիլու Հանրապետական կուսակցությունից են:

Բ. Իվանիշվիլու «Վրացական երազանք» դաշինքը (որի մեջ մտնում են նաեւ Հանրապետականները) քաղաքական բավական ամորֆ միավորում է, որի մեջ մտնող ուժերը երբեմն պայքարում են միմիանց դեմ: Ուստի Թ.Խիդաշելու այս քայլը կարելի է համարել ընտրություններից առաջ քաղաքական վերմակը իրենց խմբավորման կողմը ձգելու փորձ:

Ռ. Տեր-Մինասյան, Ջավախք Մեդիա, Ախալքալաք-Երեւան

http://javakhkmedia.com/?p=7500 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. Ընտրություններ, Վրաստան, Քաղաքականություն

Javakhk

Ջավախք Մեդիա » Հասարակություն, Ջավախքի լրահոս » Ջավախքցի ուխտավորները Ֆրանցիսկոս Պապի Պատարագին

Ջավախքցի ուխտավորները Ֆրանցիսկոս Պապի Պատարագին

Հունիս 28, 2016

Սույն թվականի հունիսի 25-ին Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու շուրջ հինգ տասնյակ հավատացյալներ, այդ թվում նաև Դիլիսկայի գյուղապետ Էդգար Կարախանյանը և պատգամավոր Ժորա Եզոյանը, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի գլխավորությամբ աղոթք բարձրացրեցին առ Աստված և խաղաղությամբ ճանապարհ ընկան դեպի Գյումրի՝ մասնակցելու Վարդանանց հրապարակում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մատուցած Սուրբ Պատարագին:

Սուրբ Պատարագից հետո խմբին միացան նաև Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հավատացյալները՝ Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի գլխավորությամբ: Այնուհետև բոլորը միասին այցելեցին Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարաններ: Ծանոթացան մեծ արվեստագետների կենսագրությունների և անցած ուղիների հետ:

Թանգարաններից հետո ուխտավորները այցելեցին Սուրբ Հակոբ եկեղեցի, որը գտնվում է Անի թաղամասում: Եկեղեցու հանդիսությունների սրահում ուխտավորներին դիմավորեց եկեղեցու մշակույթի բաժնի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը: Հյուրերի համար պարային համարներով ելույթ ունեցան կենտրոնի փոքրիկները: Երեկոյան միասնական ընթրիքից հետո բոլորը միասին վերադարձան Ջավախք: Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը իր խորին շնորհակալությունն է հայտնում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանին և Ռուսաստանի Դաշնությունում բնակվող, ծագումով Դիլիսկայից Սամվել Մանասյանից դրամական աջակցություն ցուցաբերելու համար:

Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

http://javakhkmedia.com/?p=7497 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. Եկեղեցի, Հայաստան, Ջավախք

Javakhk

Latest Month

September 2016
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow