?

Log in

Previous Entry | Next Entry

Ջավախք Մեդիա » Հասարակություն, Մշակույթ, Պատմություն, Ջավախքի լրահոս » ԱԴԻԳԵՆԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ

ԱԴԻԳԵՆԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ

Նոյեմբեր 6, 2016

Ախալցխայի հարեւանությամբ գտնվող Ադիգենի շրջանի Մոխե գյուղում երեկ՝ նոյեմբերի 5-ին մոտ 30 մահմեդական հավատացյալներ  կրկին սկսեցին աղոթել վիճելի կառուցի մոտ:   Մահմեդականները իրենց քայլը մեկնաբանում են նրանով,  որ նրանք պահանջում էին հանձնաժողովը որոշում կայացներ հենց այս շենքի ճակատագրի շուրջ, այլ ոչ թե ուրիշ տարածք հատկացնելու կապակցությամբ:  Մահմեդական հավատացյալները ասում են, որ հանձնաժողովը ուներ այդ հնարավորությունը, որ քններ և ի վերջո բոլորի համար հայտնի դարձներ,  թե ում է պատկանում տվյալ շենքը, բայց նրանք ուղակի ցանկություն չունեցան դա անելու:

Ինչպես հայտնում է Սամցխե-Ջավախքի մուֆտին, մահմեդական հավատացյալների պահանջը մնում է նույնը: Մամուկա Վաշակղմաձեն ավելացնում է նաև, որ հանձնաժողովի անդամների հետ նա քննարկեց տվյալ հարցը, բայց մահմեդական համայնքը չհամաձայնվեց հանձնաժողովի առաջարկներին:

Հանձնաժողովի այս որոշումի հետ համաձայնվում է ուղղափառ համայնքը:  Գյուղում այս լարված իրավիճակի լուծման միակ տարբերակն այն  է,  որ այս կառույցը  ունենա մշակութային հուշարձանի ստատուս:

Կրոնական հարցերի պետական գործակալությունն էլ իր հերթին չի պատրաստվում որևիցե կրոնական համայնքի նվիրել այս շենքը:

Զազա Վաշակղմաձեն հայտարարեց նաեւ, որ նրանք արդեն կայացրել են որոշում, ինչի համաձայն շենքի պաշտպանության եւ խնամքի համար  կդիմեն   մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը:

«Հազար հատ մզկիթ էլ որ կառուցեք, միևնույն է մեր նպատակը այս շենքն է»,-ասում է Մոխե գյուղի մահմեդական հավատացյալ Թամազ Բերիձեն:

Մոխե գյուղի մահմեդական բնակչությունը շարունակում է աղոթել այս վիճելի շենքի մոտ: Սամցխե-Ջավախքի մուֆտին կարծում է,  որ ինչքան մոտենան  ձմռան ցուրտ օրերին,  այդքան էլ ավելի սուր կդառնա այս հարցը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վիճելի շինության պատկանելիությունը պարզելու համար ստեղծված հանձնաժողովը երկու առաջարկ էր ներկայացրել մահմեդականներին, որոնցից մեկը կայանում էր նոր տարածք հատկացնելուն եւ այնտեղ պետական միջոցներով մզկիթ կառուցելուն եւ երկրորդ՝ գնելու այն տունը, որ մինչեւ հիմա վարձով օգտագործում էին մահմեդականները որպես աղոթատեղի:

Աղբյուր՝ Akhaltskha.Net

http://javakhkmedia.com/?p=7974 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. , , , ,





Javakhk

Latest Month

February 2017
S M T W T F S
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow