?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



Ջավախքի խորհրդանիշերը (սիմվոլիկան)

Վերջին տարիներին Ջավախքի հանդեպ ուշադրության աճին զուգընթաց ավելացավ Ջավախքը խորհրդանշող օբյեկտների, Ջավախքի սիմվոլիկայի անհրաժեշտությունը: Եթե մինչ վերջին տարիները Ջավախքի մասին որեւե գիրք կամ հոդված կարող էր ուղեկցվել Ջավախքի բնությունը կամ եկեղեցիները պատկերող լուսանկարներով, ապա այժմ արդեն Ջավախքն արտացոլվում է հասարակական-քաղաքական կազմակերպությունների, կայքերի լոգոտիպերում, սպորտային կամ մշակութային խմբերի դրոշներում, համազգեստներում եւ այլն: Այս խնդիրները չեն կարող լուծվել լուսանկարներով. անհրաժեշտ են Ջավախքը խորհրդանշող լայնօրեն ճանաչելի սիմվոլներ:

Քանի որ նախապես չի կարելի կանխատեսել, թէ այս կամ այն կազմակերպությունը ապագայում ինչ ֆորմատով կօգտագործի Ջավախքի խորհրդանիշերը (լոգոտիպ, գերբ, նշան, կնիք, դրոշ, համազգեստ, հիմն եւ այլն), ներկա խորհրդանիշերը պատրաստված են ամենակիրառական երեք ձեւերով. դրոշ, զինանշան եւ հիմն: Զինանշանը առկա է երկու տարբերակներով. նոր՝ “Ջավախք” եւ դասական՝ “Ջաւախք” ուղղագրություններով:

Խորհրդանիշերը կարող են ազատօրեն օգտագործվել Ջավախքի հետ կապված բոլոր կազմակերպությունների կողմից հետեւյալ պայմաններով.

- Խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել Ջավախքի հետ ուղղակիօրեն չառընչվող նախագծերում:
- Խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել ձեւափոխված, խեղաթյուրված տեսքով: Միակ մակագրությունը, որ թույլատրելի է զիանշանի վրա “Ջավախք” (“Ջաւախք”) բառն է: Եթե զինանշանը օգտագործվում է լոգոտիպի մեջ, ապա այն պիտի անփոփոխ մնա, իսկ լոգոտիպի այլ գրաֆիկական օբյեկտները կարող են տեղադրվել միայն զինանշանի հարակից տարածում:
- Խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել ծայրահեղական գաղափարներ, ազգամիջյան, կրոնական, սոցիալական ատելություն տարածող նյութերում:

Բոլոր ֆայլերը կարելի է ներբեռնել այստեղից.
http://rapidshare.com/files/417444578/Javakhk_Symbols.zip
Ֆայլերի նկարագրությունը եւ օգտագործման ոլորտները թվարկված են ստորեւ:


Ջավախքի խորհրդանիշերի քննարկումը

Ջավախքի խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի եւ հիմնի ներկա քննարկումը սկսվել է 2006 թ. հոկտեմբերից: Ինտերնեթում այն ընթացել է Ջավախքի ֆորումում եւ մի շարք այլ ֆորումներում եւ կայքերում
http://javakhk.net/forum/index.php?showtopic=422
Քննարկմանը մասնակցել են նաեւ Ջավախքով զբաղվող ճանաչված հասարակական գործիչներ:

Միայն Ջավախքի ֆորումում այս ընթացքում թեման կարդացվել է ավելի քան 150.000 անգամ, եւ կատարվել է ավելի քան 300 տարրաբնույթ դիտողություն: Ջավախքի դրոշի, զինանշանի եւ հիմնի տարբերակները ի մի են բերում այդ քննարկման նյութերը:


Հիմնական սկզբունքներ

Ջավախքի խորհրդանիշերը ներկայացնում են երկրամասի բնաշխարհը, մշակույթը, պատմությունը: Խորհրդանիշերը հիմնականում արտացոլում են Քրիստոնեական արժեքներ, միաժամանակ պարունակելով նաեւ նախաքրիստոնեական շրջանի սիմվոլներ: Օգտագործված պատկերները ներկայացնում են թվարկված բնագավառներից յուրաքանչյուրի ամենատիպական ներկայացուցչիչներին (բնաշխարհը ներկայացված է Աբուլով եւ Փարվանայով, պատմությունը եւ Քրիստոնեությունը ներկայացված են Բագրատունիների զինանշանով, Սուրբ Նշանով եւ այլն): Խորհրդանիշերի գույներն են կարմիր, կապույտ, ծիրանագույն, սպիտակ գույները հետեւյալ կոդերով.

16-անիշ կոդ՝
կարմիր - #FF0000;
կապույտ - #0000FF;
ծիրանագույն - #FF9900
սպիտակ - #FFFFFF:

CMYK կոդ՝
կարմիր – 0%, 100%, 85%, 0%;
կապույտ - 100%, 75%, 0%, 0%;
ծիրանագույն - 0%, 50%, 100%, 0%;
սպիտակ - 0%, 0%, 0%, 0%:


Ջավախքի դրոշը



Որպես Ջավախքի դրոշի նախատիպ ընտրված է հայկական խաչքարի ուրվագիծը՝ ուղղանկյուն մակերեսին մեծ խաչի պատկերը: Խաչքարը ընտրված է որպես Ջավախքի էության սիմվոլ հատկապես այն պատճառով, որ Ջավախքը խաչքարի առաջացման ու զարգացման օջախներից է: Կապույտ խաչը եզրագծված է սպիտակով եւ գտնվում է կարմիր-ծիրանագույն ֆոնի վրա:

Խաչի օգտագործումը դրոշի պատկերում շահեկան է նաեւ մեր երկրամասը օտարներին ներկայացնելու տեսանկյունից, քանի որ միանգամից շեշտվում է քրիստոնյա ազգ լինելու հանգամանքը. դրոշը տեսնողը արդեն իսկ նախնական տպավորություն է ստանում Ջավախքի մասին: Դրոշի կողմերի հարաբերակցությունն է 1 x 2: Դրոշի կարմիր, կապույտ (ուղղահայաց եւ հորիզոնական) եւ ծիրանագույն շերտերից յուրաքանչյուրի լայնությունը հավասար է դրոշի բարձրության 30%: Սպիտակ (ուղղահայաց եւ հորիզոնական) շերտերից յուրաքանչյուրի լայնությունը հավասար է դրոշի բարձրության 5%: Ուղղահայաց կապույտ շերտի միջնագծի հեռավորությունը դրոշի ձախ եզրից հավասար է դրոշի լայնության 35%:


Ջավախքի զինանշանը



Զինանշանի հիմքն է դիմահայաց նայող արծվի պատկերը՝ մեկը Բագրատունիների զինանշաններից: Բագրատունիների արծիվը ընտրված է որպես Ջավախքի տարածքում երբեւե իշխած ամենահայտնի տոհմի՝ Հայասանում եւ Վրաստանում անգերագնահատելի պատմական դեր խաղացած Բագրատունիների հարստության խորհրդանիշ:

Արծվի կրծքին տեղակայված է վահան, որը ներկայացնում է Ջավախքի բնաշխարհը. Փարվանա լիճը Աբուլ լեռան ֆոնի վրա: Աբուլը պատկերված է Ախալքալաքի կողմից դիտված եւ ձյունածածկ է, ինչը խորհրդանշում է Ջավախքի սառնաշունչ բնությունը: Վահանի կենտրոնում պատկերված է եկեղեցի Սուրբ Նշանի ուրվագծով: Ռուսական Կայսրության շրջանի Ախալքալաքի եւ Ախալցխայի զինանշանների կենտրոններում այդ քաղաքների բերդերի պատկերներն էին: Այս զինանշանում դրանք փոխարինվել են Սուրբ Նշանով: Եկեղեցու երկու կողմերում երկու խաչեր են, որոնք խորհրդանշում են Վերին Ջավախքը (Ախալքալաք-Փարվանա-Ծալկա) եւ Ներքին Ջավախքը (Ախալցխա-Ասպինձա):

Վահանի երկու կողմերում գրքեր եւ ցորենի հասկեր են, որոնք խորհրդանշում են կրթությունը, մշակույթը, արվեստը եւ աշխատանքը, շեշտելով Ջավախքի մեծ ներդրումը մշակույթի, գրականության ու արվեստի մեջ: Դրանցից վեր երկու կողմերում հավերժության նշաններն են: Արծիվը ճանկերով պատռում է շղթան, որը խորհրդանշում է թէ՝ ընդհանրապես պայքարը բռնության դեմ, եւ թէ՝ Ջավախքի աշխարհաքաղաքական դիրքը (պատռում է թուրանական շղթան):


Ջավախքի հիմնը

Ջավախքի հիմնն է աշուղ Ալիք-Ջավախքի“Գովք Ջավախքի” երգը: Երգի ձայնագրությունը առկա է այստեղ.
http://javakhkmusic.com/JM_audio_database/Aliq/Alik%20Kspoian,%20Park%20kez%20Javakhk,%20(vocal%20A.%20Kspoian).mp3

Երգի տեքստը.

Գովք Ջավախքի

Դու հնագույն երկիր քաջի,
Փառքի, բախտի իմ օրրան,
Աբուլդ՝ արքա քո Ջավախքի,
Երկիր դու իմ հայրենի։

Կրկներգ.
Փառք քեզ Ջավախք, բախտ քեզ, Ջավախք,
Դարեր անցար ահավոր
Քայլիր Ջավախք, փայլիր Ջավախք,
Դարեր ապրիր փառավոր։

Քո Փարվանան՝ լույս թագուհի,
Շուրթին՝ խոսքը Տերյանի,
Սեր է երգել կույր Հավասին,
Որ իմացողը ա՜խ կանի։

Կրկներգ։

Քաջ ու հզոր դու իմ Ջավախք,
Հանճարների դու երկիր,
Քո հանճարեղ մեծ Ջիվանին
Նոր խոսք ասաց աշխարհին։

Կրկներգ։

Բայց ամենամեծ հանճարդ
Ժողովուրդդ է քո հանճարեղ,
Բարի, համեստ ու մարդասեր,
Քաջ ու հզոր, հյուրասեր։

Կրկներգ։



Տարածե'ք Ջավախքի խորհրդանիշերը

Նախապես շնորհակալ ենք բորոր նրանց, ովքեր կտարածեն ու կմասսայականացնեն Ջավախքի խորհրդանիշերը: Այս խորհրդանիշերը հրապարակվում են Ջավախքի համար դժվար մի պահի՝ 2010թ. հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի կրճատումից հետո: Առաջին տարին չէ, որ ճակատագիրը փորձություններ է պատրաստում Ջավախքի համար, սակայն մենք հավատում ենք, որ այս փորձությունները նախաշեմն են ապագայի ավելի ուժեղ ու անսասան Ջավախքի.

“Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան”:

2010թ., Ախալքալաք


Կից ֆայլեր

Բոլոր ֆայլերը կարելի է ներբեռնել այստեղից.
http://rapidshare.com/files/417444578/Javakhk_Symbols.zip

Հետեւյալ ֆայլերով զինանշանը, դրոշը եւ հիմնը տրված են ինտերնեթի, տպագրության եւ աուդիոձայնագրման համար անհրաժեշտ ֆորմատներով:

Դրոշը.

Տպագրության համար՝
Javakhk_Flag_CMYK_large.tif
Ինտերնեթի համար՝
Javakhk_Flag_HEX_medium.jpg
Javakhk_Flag_HEX_small.jpg

Զինանշանը.

Տպագրության համար՝
Javakhk_Gerb_CMYK_large.tif
Javakhk_Gerb_CMYK_large_classic.tif (տարբերակ դասական “Ջաւախք” ուղղագրությամբ)

Ինտերնեթի համար՝
Javakhk_Gerb_HEX_medium.jpg
Javakhk_Gerb_HEX_medium_classic.jpg (“Ջաւախք”)
Javakhk_Gerb_HEX_small.jpg
Javakhk_Gerb_HEX_small_classic.jpg (“Ջաւախք”)

Word, EMF եւ PDF ֆայլեր Ջավախքի սեւ/սպիտակ զինանշանով բլանկներ պատրաստելու համար
Javakhk_forumular.doc
Javakhk_forumular_classic.doc (“Ջաւախք”)
Javakhk_Gerb_Black-White.emf
Javakhk_Gerb_Black-White_classic.emf (“Ջաւախք”)
Javakhk_forumular.pdf
Javakhk_forumular_classic.pdf (“Ջաւախք”)

Հիմնը

Հիմնը առկա է mp3 ֆորմատով՝
Javakhk_Anthem.mp3

***

Տես նաեւ.

Ջավախքի սիմվոլիկայով հուշանվերներ
http://javakhk.livejournal.com/182550.html

Ջավախքի թեմատիկ ավատարների հավաքածու
http://javakhk.livejournal.com/182874.html

free counters
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Javakhk

Comments

( 35 comments — Leave a comment )
Page 1 of 2
<<[1] [2] >>
(Deleted comment)
javakhk
Sep. 8th, 2010 02:12 pm (UTC)
Շնորհակալություն, Սամվել ջան: Քեզ էլ շնորհավոր!

"Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան..." (c)
:-)
(Deleted comment)
(no subject) - javakhk - Sep. 8th, 2010 02:47 pm (UTC) - Expand
(Deleted comment)
(no subject) - javakhk - Sep. 8th, 2010 02:52 pm (UTC) - Expand
ddr_russia
Sep. 8th, 2010 02:13 pm (UTC)
Молитва армянина - защитника Джавахка

Мы случайно нашли эту молитву вот здесь:
http://javakhk.net/forum/index.php?s=&showtopic=1053&view=findpost&p=13637
Думаем, можно было бы и это присоединить.
javakhk
Sep. 8th, 2010 02:30 pm (UTC)
Re: Молитва армянина - защитника Джавахка
Молитву я и раньше видел. Написано с большим чуством и с сердцем! Спасибо, что поставил линк и тут тоже.
:-)

Но добавлять эту молитву к стандартному набору Герб-Флаг-Гимн не надо, вот почему:

1) Делая такой важный шаг мы должны максимально следовать традиционному формату таких процедур. А традиционно к Герб-Флаг-Гимну НЕ добавляют четвертый атрибут - Молитву. Так что добавив ее, мы нарушили бы традиционный (и ожидаемый аудиторией) формат.

2) Все это время обсуждались только Герб-Флаг-Гимн. И в последний момент добавляя четвертый атрибут, мы выйдем из наших полномочий.

3) И кроме того, эта символика согласована с большим количеством людей в разных городах. Будет трудно по второму кругу пройтись по ним с просьбой типа: "А давайте еще добавим Молитву к тем трем аттрибутам, что обсуждали ранее"...

Так что текст Молитвы можете ставить где угодно (и мне он очень нравится). Но в основной части тех тем, где представлены Герб-Флаг-Гимн давайте Молитву не добавлять.
pingback_bot
Sep. 8th, 2010 02:23 pm (UTC)
Srochno !!! Den', o kotorom me4tali tisya4i armyan!
User samvelagababyan referenced to your post from Srochno !!! Den', o kotorom me4tali tisya4i armyan! saying: [...] հնագույն երկիր քաջի,  Փառքի, բախտի իմ օրրան, Աբուլդ՝ արքա քո Ջավախքի, Երկիր դու իմ հայրենի։ Կրկներգ. Փառք քեզ Ջավախք, բախտ քեզ, Ջավախք, Դարեր անցար ահավոր Քայլիր Ջավախք, փայլիր Ջավախք, Դարեր ապրիր փառավոր։ Քո Փարվանան՝ լույս թագուհի, Շուրթին՝ խոսքը Տերյանի,  Սեր է երգել կույր Հավասին, Որ իմացողը ա՜խ կանի։ Կրկներգ։ Քաջ ու հզոր դու իմ Ջավախք,  Հանճարների դու երկիր, Քո հանճարեղ մեծ Ջիվանին Նոր խոսք ասաց աշխարհին։ Կրկներգ։ Բայց ամենամեծ հանճարդ Ժողովուրդդ է քո հանճարեղ, Բարի, համեստ ու մարդասեր, Քաջ ու հզոր, հյուրասեր։ Podrobnosti tut:  http://javakhk.livejournal.com/182301.html [...]
pingback_bot
Sep. 8th, 2010 03:12 pm (UTC)
Ջավախքի խորհրդանիշերը
User javakhk referenced to your post from Ջավախքի խորհրդանիշերը saying: [...]

Ջավախքի խորհրդանիշերը
http://javakhk.livejournal.com/182301.html [...]
(Anonymous)
Sep. 8th, 2010 03:32 pm (UTC)
Georgian
Что за герб чудо люди фантазёры Джавахетия это часть Грузии и не нуждается вашем флаге гербе и гимне
У вас не всё в порядке с головами!!!
javakhk
Sep. 8th, 2010 03:36 pm (UTC)
Re: Georgian
Дай Бог здоровья и Вашей голове...
:-)
noni_no
Sep. 8th, 2010 03:42 pm (UTC)
կոդ չկա՞ պրոֆայլում տեղադրելու համար
javakhk
Sep. 8th, 2010 03:45 pm (UTC)
Էսօր կսարքեմ:
(no subject) - noni_no - Sep. 8th, 2010 03:47 pm (UTC) - Expand
pingback_bot
Sep. 8th, 2010 05:30 pm (UTC)
Ջավախքի խորհրդանիշերը (Շնորհավորում եմ)
nemo991
Sep. 8th, 2010 05:33 pm (UTC)
Ապրեք:
Շնորհավորում եմ :
javakhk
Sep. 8th, 2010 05:48 pm (UTC)
Շնորհակալություն!
:-)
pingback_bot
Sep. 9th, 2010 08:03 am (UTC)
No title
User arman666 referenced to your post from No title saying: [...] Տես նաեւ. Ջավախքի խորհրդանիշերը http://javakhk.livejournal.com/182301.html [...]
pingback_bot
Sep. 9th, 2010 08:17 am (UTC)
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
User arman666 referenced to your post from ՆՈՐՈՒԹՅՈՒՆ saying: [...] ↑Ջավախքի խորհրդանիշերը↑ [...]
arman666
Sep. 9th, 2010 09:39 am (UTC)
Զետեղել եմ իմ բլոգում
javakhk
Sep. 10th, 2010 11:13 am (UTC)
Շնորհակալություն: Էսա կնայեմ...
pingback_bot
Sep. 10th, 2010 08:18 pm (UTC)
Джавахк, Джавахети, Джавахетия
User armcatholic referenced to your post from Джавахк, Джавахети, Джавахетия saying: [...] ;Джавахети", по-русски принято говорить "Джавахетия", а по-армянски - "Джавахк". Лично мне ситуация с названием региона напоминает ситуацию с Северной Ирландией, где название "Ольстер" употребляют протестанты-юнионисты, сторонники сохранения провинции в составе Соединённого Королевства, а название "Северная Ирландия" считается куда более политкорректным, и является приемлемым также и для католиков, тяготеющих к воссоединению с остальной Ирландией. Ирландцы-католики очень часто возмущаются термину "Ольстер", говорят, что никакого "Ольстера" нет, а есть только "Северная Ирландия" - но, при трезвой исторической оценке, название "Ольстер" является вполне правомочным, равно как и название "Северная Ирландия". Дело в том, что исторически Ирландия действительно была разделена на пять королевств, одно из которых так и называлось - Ольстер. Границы древнего королевства не вполне совпадают с нынешней Северной Ирландией, графство Донегол - тоже Ольстер, но, в целом, разделительная линия и в древности проходила примерно там, где находится нынешняя ирландская (прозрачная!) граница. В ситуации же с Джавахетией, употребление слова "Джавахк" возбуждает негативные ассоциации у многих грузиноязычных граждан - в этой терминологии усматривается скрытый сецессионизм, сепаратизм, стремление к де-грузинификации региона. Однако, с другой стороны, исторически Джавахетия является пограничьем Грузии и Армении, а поэтому совершенно неудивительно, что каждая из сторон называет регион по-своему.

Исходя из вышесказанного, проблемы названия Джавахетии для меня не существует - это и Джавахети, и Джавахк одновременно, в зависимости от культурного контекста речи.

В этом потрясяющем по красоте регионе проживают люди разных вероисповеданий. Прежде всего, это христиане Армянской Апостольской Церкви, которые составляют абсолютное большинство населения региона. Следом идут группы армян-католиков и православных, преимущественно грузин по национальности.

Исторически очень особенный регион Грузии до сих пор не имел символов, где была бы отображена его особенность. Однако, джавахкская инициативная группа решила восполнить этот пробел, и создать символы своего региона - флаг, герб и гимн. Нажав на ссылку внизу, можно ознакомиться с ними поближе:

[...]
gevorgpetrosyan
Sep. 15th, 2010 05:05 pm (UTC)
Շնորհավորում եմ մեզ բոլորիս
Շնորհավորում եմ մեզ բոլորիս, ամեն ինչ շատ ճիշտ և գեղեցիկ է արված, կեցցե Ջավախքը!!!
javakhk
Sep. 15th, 2010 06:00 pm (UTC)
Re: Շնորհավորում եմ մեզ բոլորիս
Շնորհակալություն! Կեցցե Ջավախքը! Կեցցե համայն Հայությունը!!!
pingback_bot
Jan. 4th, 2012 11:50 pm (UTC)
Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակում!!!
User gahovhannisyan referenced to your post from Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակում!!! saying: [...] | Ջավախքի Խորհրդանիշերը [...]
pingback_bot
Jan. 6th, 2012 02:34 pm (UTC)
Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակում!!!
User arman666 referenced to your post from Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակում!!! saying: [...] | Ջավախքի Խորհրդանիշերը [...]
Page 1 of 2
<<[1] [2] >>
( 35 comments — Leave a comment )

Latest Month

May 2018
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow